ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ասում են...

Ասում են...
12.03.2013 | 01:14

...թե տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որ չկորցնի իր «ստաժը» և նրան ասի` «նախագահ ջան»: Այն է` «տետ ա տետ» շնորհավորի Սերժ Սարգսյանին` նախագահ ընտրվելու առիթով: Սերժ Սարգսյանն անտեսում է այդ հարցով իր մոտ եկող բանագնացների «հայցը», որովհետև նրան այլևս հետաքրքիր չէ Ծառուկյանի շնորհավորանքը, և այն` էլ «տետ ա տետ», ոչ հրապարակավ։ «ՈՒշացել» է` բացատրում են նրան մոտ կանգնած աղբյուրները:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ